Ցեղասպանությունն անուրանալի ճշմարտություն է․ Փաշինյան Zarkerak - Ցեղասպանությունն անուրանալի ճշմարտություն է․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ցեղասպանությունն անուրանալի ճշմարտություն է․ Փաշինյան
Ցեղասպանությունն անուրանալի ճշմարտություն է․ Փաշինյան

Ցեղասպանությունն անուրանալի ճշմարտություն է․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցեղասպանությունն արդեն նախկին, անցյալ փո՞ւլ է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով։ ՀՀ-ն քաղաքականություն էր վարում, որ ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից օգտվի։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց թուրք լրագրողը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր, բայց այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ՝ և Հայաստանում, և արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում։ Լավ առիթ է, որ նաև հրապարակային խոսեմ։ Այդ քննարկումները և շահարկումները նաև ՀՀ-ում և ոչ միայն ՀՀ-ում լինում են․ խոսվում է ուրացման, Մեծ Եղեռնը ուրանալու կամ մոռանալու մասին, ուզում եմ՝ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է, այսինքն՝ ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, բոլորիս համար դա անուրանալի ճշմարտություն է»,- ասաց նա։

13 Մարտ, 2025 22:52
Վեր