«Բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ».Փաշինյան Zarkerak - «Բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ».Փաշինյան
Zarkerak Zarkerak - «Բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ».Փաշինյան
«Բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ».Փաշինյան

«Բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ».Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: 

Ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: 

Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն է արել՝ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ 

«Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով: Մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն»,–նշել է վարչապետը:

13 Մարտ, 2025 23:09
Վեր