Մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք. Փաշինյանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Zarkerak - Մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք. Փաշինյանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին
Zarkerak Zarkerak - Մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք. Փաշինյանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին
Մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք. Փաշինյանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք. Փաշինյանը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում, ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել»,- թուրք լրագրողներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Մեր առաջին հանդիպումն այդպիսին չէր, հակառակը՝ հիմնականում նեգատիվ ֆոնով էր, նույնիսկ փաստը, թե ինչու պետք է ՀՀ վարչապետը նման հանդիպում ունենա։ Շատ բարդույթներ հաղթահարված են, որը վիճակագրության մեջ չի արտահայտվում, բայց ես դա ձեռքբերում եմ համարում, նաև սա է պատճառը, որ հոռետեսներին ասում եմ՝ վաղ է արձանագրել այս ուղղության կամ քաղաքականության ձախողումը։ Եթե մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցը չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ, հարցը լինելու է, թե երբ կլինի կարգավորում։ Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց, որը ամենատարբեր հանգամանքներով կազդվի։ Կարող է՝ կարգավորումը հետաձգվի, բայց այսօր արդեն իմ ընկալումն է, որ դա ժամանակի հարց է, մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջինը առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։

13 Մարտ, 2025 23:16
Վեր