Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է Zarkerak - Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է
Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է

Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ալի Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

15 Մարտ, 2025 12:04
Վեր