Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին Zarkerak - Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին
Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին

Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։ 

 Ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը, բուն արտադրությունում ներգրավված աշխատակիցների թիվը 100 է, լոգիստիկ ծառայություններինը՝ 200։

«Շինցեմենտ» ՍՊԸ-ն արտադրական գործունեությունն ընդլայնելու նպատակով ներկայումս աշխատում է երեք աղացներով (նախկին մեկի փոխարեն), որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 140 հազար տոննա ցեմենտ։

Նշված քանակի արտադրանք տալու համար անհրաժեշտություն է առաջանում ներմուծել շուրջ 200-210 հազար տոննա կլինկեր։

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը վճարել է 1.41 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ։

Ընկերության համասեփականատերեր Գուրգեն Սարգսյանի և Համազասպ Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության առաջիկա ծրագրերին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որի կիրառմամբ կարող է ավելացվել արտադրական ծավալները։

15 Մարտ, 2025 13:17
Վեր