Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը Zarkerak - Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
Zarkerak Zarkerak - Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետը ներկա է եղել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատ համայնքում ներկա է եղել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը:

Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին:

Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա:

Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում:

Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:

Ձեռք են բերվել Էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ:

Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

Կառուցվել է 40.000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում:

15 Մարտ, 2025 13:51
Վեր