Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Blue Ghost» կոմերցիոն իջեցվող սարքը պատմության մեջ առաջին անգամ լուսնից ֆիքսել է արեգակի խավարման առաջին լուսանկարը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ շարունակելով.
«Ձախից՝ երեկվա Լուսնի խավարումը, որը դիտվել է Երկրի արևմտյան կիսագնդից:
Աջից՝ Արեգակի խավարումը, որը տեսանելի է եղել այդ նույն ժամանակ Լուսնից: Լուսանկարը ստացվել է Blue Ghost իջեցվող սարքի կողմից։ Ընդ որում պատմության մեջ առաջին անգամ է լուսանկարվել Արեգակի խավարում դիտված Լուսնի մակերևույթից։