Իսկ Արտակ Բեգլարյանն ու նրան աջակցող արցախցիները արդյո՞ք պատրաստվում են դատի տալ Պուտինին  և Ալիևին Zarkerak - Իսկ Արտակ Բեգլարյանն ու նրան աջակցող արցախցիները արդյո՞ք պատրաստվում են դատի տալ Պուտինին և Ալիևին
Zarkerak Zarkerak - Իսկ Արտակ Բեգլարյանն ու նրան աջակցող արցախցիները արդյո՞ք պատրաստվում են դատի տալ Պուտինին և Ալիևին
Իսկ Արտակ Բեգլարյանն ու նրան աջակցող արցախցիները արդյո՞ք պատրաստվում են դատի տալ Պուտինին  և Ալիևին

Իսկ Արտակ Բեգլարյանն ու նրան աջակցող արցախցիները արդյո՞ք պատրաստվում են դատի տալ Պուտինին և Ալիևին

Արցախցիները զգուշացնում են՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում դատի են տալու Հայաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին՝ իրենց իրավունքները խախտելու համար: Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա պնդում է, որ Հայաստանի կառավարության դեմ առաջին հայց ներկայացնողներից մեկը կլինի անձնամբ ինքը։

Անխոս, կարելի է հասկանալ հայրենիք և տուն կորցրած արցախցիների զայրույթն ու պոռթկումը։ Միջազգային հայցերը թերևս միակ հույսն են կորցրածի համար փոխահատուցում ստանալու, կամ հետ վերադառնալու հարցը միշտ օրակարգում պահելու համար։ Սակայն ՀՀ կառավարությունից դժգոհ արցախցիներին և անձամբ Արտակ Բեգլարյանին թերևս կարելի է մի պարզ հարց ուղղել՝ իսկ պատրաստվո՞ւմ եք արդյոք միջազգային հայցեր ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի իշխանության և անձամբ ընդդեմ Վլադիմիր Վլադիմիրովիչի։ Չէ որ, հենց այդ երկիրն էր Արցախը հայկական պահելու «գարանտը», չէ որ դուք էիք տորթով շնորհակալություն հայտնում Ռուսաստանին, իսկ Պուտինին էլ կարգել էիք՝ միակ փրկիչ։

Դուք մերժում էիք ՀՀ իշխանությունների բոլոր առաջարկներն ու քայլերը, հայտարարում էիք, որ պետք չէ խառնվել ձեր գործերին, մերժում էիք որևէ գործակցություն ՀՀ իշխանությունների հետ, փոխարենը անվերապահորեն վստահում էիք մեկին, որը վերջնարդյունքում ուղղակի «քցեց» ձեզ։

Ձեր «փրկիչները» ծպտուն անգամ չէին հանում այն ժամանակ, երբ ադրբեջանցի մարդակերները հարձակվեցին Արցախի խաղաղ բնակչության վրա։  Ձեր այդ նույն «փրկիչները» մատը մատին չէին տալիս, երբ Արցախում հայերը բլոկադայի պատճառով սովամահ էին լինում, իսկ իրենք իրենց կուշտ փորերն էին քորում։ Նրանք լուռ էին, երբ արցախցիները կիսամերկ, սոված ու հյուծված բռնել էին գաղթի ճանապարհը։

Արտակ Բեգլարյանը և Հայաստանում ծվարած մյուս արցախցի պաշտոնյաները ինչո՞ւ մինչև այսօր մի թթու խոսք չեն ասել իրենց «Հիսուսի» հասցեին, ինչո՞ւ մինչև այսօր որևէ պաշտոնական պահանջ չեն ներկայացրել, բացատրություն չեն պահանջել։

Եվ հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա Արցախի այսպես կոչված ղեկավար կազմը, հասարակական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունները որևէ քայլ չեն ձեռնարկել Ադրբեջանի և անձամբ Ալիևի դեմ միջազգային հայցեր ներկայացնելու համար։ Սա թերևս խոսում է մի բանի մասին՝ Արտակ Բեգլարյանն ու նրա համախոհները իրենց թիվ մեկ թշնամի են համարել և համարում ՀՀ իշխանություններին, որովհետև առաջնորդվում են բացառապես այն ուժերի շահերով, որոնք տենչում են Հայաստանի իշխանության տապալումը, տենչում են Հայաստանի ինքնիշխանության կորուստը։

Հայաստանի իշխանություններին միջազգային հայցերով սպառնացող խմբակը նույնիսկ այնքան տղամարդկություն չի ունեցել, որ տեղահանված հայրենակիցների աչքերին նայի ու պատասխան տա՝ թե ինչու և ինչպես եղավ, որ Արցախը վերջնականապես կործանվեց, տղամարդկություն չունեն նույնսիկ պատասխանատվության իրենց բաժինն ընդունելու համար։

Հայաստանի իշխանությունների դեմ միջազգային հայցեր ներկայացնելուց առաջ նախ պետք է մի փոքր սթափ միտք ունենալ, որպեսզի գիշերները գլուխը բարձին դնելուց առաջ հասկանալ, որ ՀՀ իշխանություններին սպառնալով սպառնում եք Հայաստանի Հանրապետությանը, այդ իշխանությանը ընտրած ժողովրդին։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

17 Մարտ, 2025 13:01
Վեր