«Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 ամյա աղջկա դի Zarkerak - «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 ամյա աղջկա դի
Zarkerak Zarkerak - «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 ամյա աղջկա դի
«Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 ամյա աղջկա դի

«Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 ամյա աղջկա դի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատուն են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 

 

17 Մարտ, 2025 16:16
Վեր