Հայտերի հավաքագրում՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով Zarkerak - Հայտերի հավաքագրում՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով
Zarkerak Zarkerak - Հայտերի հավաքագրում՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով
Հայտերի հավաքագրում՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով

Հայտերի հավաքագրում՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով կատարում է հայտերի հավաքագրում:

Աշխատանքի նկարագիր

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգայնորեն մրցունակ ներդրումային միջավայրի դիրքավորման, Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին համահունչ ներդրումների ներգրավման և դրանց ուղեկցման աշխատանքների ղեկավարման համար։

Աշխատանքային պարտականություններ

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը ղեկավարելու է հետևյալ աշխատանքները․

• Հայաստանի Հանրապետությունում գերակա հայտարարված ոլորտներում օտարերկրյա ներդրումների խթանում,

• Հայաստանի ներդրումային վարկանիշի բարելավման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ժամանակակից մարքեթինգային գործիքների արդյունավետ կիրառմամբ,

• Հայաստանի Հանրապետությունում՝ Fortune Global 500, ինչպես նաև The World’s Most Valuable Brands վարկանիշային ցուցակներում ընդգրկված ապրանքանիշերի ներկայացվածության ընդլայնում,

• Համապարփակ աջակցության տրամադրում Հայաստանում նշանակալի ներդրումներ կատարելու ծրագիր ունեցող գործարարներին,

• Մեկնարկած նշանակալի ներդրումային ծրագրերի հետներդրումային սպասարկման իրականացում՝ ի հայտ եկող խոչընդոտները կարգավորելու նպատակով,

• Պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ֆինանսական և զարգացման գործակալությունների, տեղական և օտարերկրյա այլ ոլորտային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ապահովում,

• Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու առաջարկությունների ներկայացում պետական կառավարման մարմիններին՝ բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով,

• Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում,

• Ներդրումների ներգրավմանն ուղղված՝ նշանակալի ներդրումային առաջարկների փաթեթների մշակում։

Գլխավոր տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջներ

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, բնական գիտությունների, ՏՀՏ կամ հարակից ոլորտներում,

• Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում,

• Հայաստանի գործարար միջավայրի և ներդրումային քաղաքականության առանձնահատկությունների իմացություն,

• Ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման բնագավառում միջազգային փորձի և արդյունավետ մեխանիզմների իմացություն,

• Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ,

• Ռազմավարական առաջնորդման և թիմերի կառավարման, ինչպես նաև հաղորդակցության և բանակցությունների գերազանց հմտություններ,

• Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու կարգը․ հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև մարտի 21-ը իրենց ինքնակենսագրականը (CV), ինչպես նաև առաջիկա 3 տարիներին հիմնադրամի գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ իրենց տեսլականը նկարագրող ուղեկցող նամակ (առավելագույնը՝ 2 էջ) ներկայացնել info_dpm@gov.am էլեկտրոնային հասցեին։

Սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

17 Մարտ, 2025 17:01
Վեր