Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, Զինված ուժերը միշտ պատրաստ է հակահարված տալու»,-այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով ԶՈւ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Քոչարյանն ասաց. «Վարչապետի խոսքը նրա մասին է, որ երբևիցե մենք սադրանքների չենք ենթարկվելու և դա շատ բնական է: Մենք շատ ավելի մեծ նպատակ ունենք մեր առաջ և այդ նպատակին հասնելու համար գուցե պետք է մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին, բայց դա չի նշանակում, որ Զինված ուժերն իրենց պարտականություններում կարող են թերանալ»: