Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան Zarkerak - Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան
Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան

Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման: Պետք է ստորագրվի, և ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով, ես սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է երկու երկրներում այլևս դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին»,- ասաց վարչապետը:

 

21 Մարտ, 2025 22:45
Վեր