ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին Zarkerak - ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին
Zarkerak Zarkerak - ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին
ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին

ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը, ներառյալ ոլորտային մարմինների աշխատանքը, մնում է առաջնահերթություն:

Նրա խոսքով, 2024թ, ընթացքում Մ խորհուրդը որոշումներ է ընդունել՝ Հայաստանին աջակցելու «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում և վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին: Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է գործել ԵՄ դիտորդական առաքելությունը:

Պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում կարելի է դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տևել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:

24 Մարտ, 2025 13:50
Վեր