Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սիմֆերոպոլ-Եվպատորիա ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը բախվել է հացահատիկով կայանված բեռնատարին:
Վթարի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս 28-ը՝ ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն օգնել են տուժածներին, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իրավապահները պարզում են դեպքի պատճառները։
Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արկադիևկա-Սիմֆերոպոլ» երթուղու «ԿավԶ» կանոնավոր ավտոբուսի վարորդը՝ 1963 թվականին ծնված, անհայտ պատճառներով հարվածել է կայանված բեռնատարին:
Վթարի վայրից հրապարակված տեսանյութի համաձայն՝ կայանված բեռնատարը բեռնված է եղել հացահատիկով։ Վթարի պահին ավտոբուսում եղել է 32 մարդ։