Արմեն Մելիքբեկյանը կոտրեց արժանապատվության հայելին Zarkerak - Արմեն Մելիքբեկյանը կոտրեց արժանապատվության հայելին
Zarkerak Zarkerak - Արմեն Մելիքբեկյանը կոտրեց արժանապատվության հայելին
Արմեն Մելիքբեկյանը կոտրեց արժանապատվության հայելին

Արմեն Մելիքբեկյանը կոտրեց արժանապատվության հայելին

Թբիլիսիում ֆուտբոլային խայտառակությունից հետո շատերն են հարցնում, ո՞րն է ելքը հայկական ֆուտբոլի առողջացման։ Շատերն օբյեկտիվորեն տարբեր ու ծայրահեղական լուծումներ են առաջարկում, բայց թերևս առաջնային ու օբյեկտիվ լուծումը՝ հայկական ֆուտբոլի ազատագրումն է  մելիքբեկյաններից։

Այն ինչ տեղի ունեցավ երեկ Թբլիսիում և դրանից առաջ Երևանում՝ գլխավոր պատասխանատուն ՀՖՖ ղեկավարն է, ի դեմս Արմեն Մելիքբեկյանի։

Հայկական ֆուտբոլի առողջացման առաջին քալյը նախևառաջ պետք է լինի ֆեդերացիայի ազատագրումը։ Ընդ որում, ազատագրումը ոչ միայն անձերից, այլև գլոբալ ֆուտբոլային նեխած համակարգից։ Արմեն Մելիքբեկյանի նկարը պետք է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կախել, որպես սերունդների համար ցուցիչ՝ ինչպես չպետք է ղեկավարել ազգային մարզական գլխավոր կառույցը։

Վրաստանի հավաքականի հետ խայտառակ պարտություններց  հետո Մելիքբեկյանը բավարարվեց ընդամենը ներողություն խնդրելով, այն դեպքում, երբ գրեթե ամբողջ հասարակությունը պահանջում էր՝ նրա հարաժարականը, օբյեկտրիվորեն էր պահանջում։

Ֆուտբոլը միայն մարզաձև չէ, այն պետության, ազգի հայելին է։ Մելիքբեկյան Արմենը կոտրել է այդ հայելին, կոտրել է ազգային ինքնասիրությունը և արժանապատվությունը։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլիային մրցավեճը մարզադաշտից հետևել է անձամբ վարչապետը։ Հետևել է և հավանաբար տեսել է, որ ՀՖՖ ղեկավար կազմը սպառել է վստահության բոլոր պաշարները։

Հայկական ֆուտբոլին նոր շունչ է պետք, ավելի կոնկրետ՝ հեղափոխություն է պետք։ Արմեն Մելիքբեկյանն ու նրա ենթականները հայկական ֆուտբոլը տանում են «նեմեցների» մակարդակով, ընդորում ավելի խայտառակ մակարդակով։

ՀՖՖ-ն պետք է ազատագրվի, և առաջին հերթին պետք է ազատագրվի բիզնես մտածելակերպ ունեցող կլանից։ Արմեն Մելիքբեկյանը այդ կլանի նախկինն է։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

24 Մարտ, 2025 17:33
Վեր