Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր կարծիքով քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության դիմակայության իրավունքի ամրապնդմանը Հայաստանի հանձնառությանը»,- ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ օրինագիծը համահունչ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի նպատակին. «ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին հայտնի ուղերձը հղել է նաև ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում հնչեցրած ելույթի շրջանակներում: ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը՝ ուղղված տնտեսական և անվտանգային համակարգի դիվերսիֆիկացմանը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտ»: