Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի վերաբերյալ մանրակրկիտ արտահայտել ենք Կառավարության և խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը»,- ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով ընդդիմության տեսակետներին՝ Կոնջորյանը նշեց. «Խոսեմ ընդդիմության փաստարկների և հերթական անգամ քվեարկությանը չմասնակցելու մասին, ըստ էության, այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: Ինչ է անում մեր ընդդիմությունը, երբ որևէ բան, որը ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է՝ ուղղակի մեռած է ձևանում: Երբ գալիս են այստեղ թրով՝ ասում են մենք չենք մասնակցելու, համ դրա մեջ մի տեսակ փորձ կա խիզախություն հաղորդելու, համ միևնույն ժամանակ չես կարող խիզախաբար ձեռնպահ լինել, դրա համար մեռած ձևանալը լավագույն բանն է: Երբ ԱԺ-ն նաև հաստատում էր ՀՀ-ում ԵՄ դիտորդների կանոնակարգը, էլի մեր խորհրդարանական ընդդիմությունը, որն ամեն օր խոսում է ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների մասին, նորից որոշեց գնալ իր հավատարիմ ճանապարհով՝ մեռած ձևացավ: Իրենք էլ հիմա սկսել են պաշտպանել այն, ինչը քննադատում էին երկար ժամանակ: Հարգելի գործընկերներ, դուք խճճվել եք ձեր դիրքորոշումների բազմազանության մեջ: Ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, որտեղ ՀՀ-ն փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները և ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին, կոտրած տաշտակի առջև կանգնելու ճանապարհով: «004» շրջաբերականը հնարավոր չի մոռանալ, խնդրում եմ հրապարակել 001, 002, 003-ը, պատկերացնում եմ, թե այդտեղ ինչեր կան»:
Կոնջորյանն ընդգծեց, որ ՔՊ-ն կողմ է քվերակելու այս նախագծին: