Դուք ոչ մի անգամ չեք հերքել գումարի ստացման փաստը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ) Zarkerak - Դուք ոչ մի անգամ չեք հերքել գումարի ստացման փաստը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Դուք ոչ մի անգամ չեք հերքել գումարի ստացման փաստը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)
Դուք ոչ մի անգամ չեք հերքել գումարի ստացման փաստը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)

Դուք ոչ մի անգամ չեք հերքել գումարի ստացման փաստը․ Աննա Վարդապետյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որի նկատմամբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն ստանալու, հայատարարել է՝ ո՞ւր մնաց պաշտպանվելու իր իրավունքը։

Անդրադառնալով կաշառքի գործով անջատված մասը դատարան ուղարկելուն, Աղազարյանն ասել է. «Արդյո՞ք չի խախտվում իմ պաշտպանվելու սահմանադրական իրավունքը, եթե մի մասը վերցնում ու ուղարկում եք դատարան։ Իսկ մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է՝ չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնել, միայն թե շուտ պրծնի էս տանջանքից, և դատարանի որոշում լինի, որ ինձ կաշառք է առաջարկել։ Բա իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց, տիկին դատախազ»,- ասաց նա։

Դատախազն ի պատասխան նշել է, որ Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը. «Խնդրում եմ՝ կարդացեք Ձեր ցուցմունքները, չեք հերքում։ Գումարի չափն եք վիճարկում»։

Մանրամասները՝ տեսանյութում.

26 Մարտ, 2025 12:29
Վեր