Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որևէ քաղաքական հետապնդման մասին չի էլ կարելի խոսել, որովհետև դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին Սուրենավան անվան տակ գրած իր հեռախոսում պետական անվտանգության վերաբերյալ գաղտնիքներ էր փոխանցում: Այս պատմությունները բացարձակ իրար հետ կապ չունեն, անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, դատախազից հարցերի պատասխանները, կկայացնենք որոշում՝ ելնելով միջնորդության բովանդակությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ որպես քաղաքական մարմին, հնարավորություն են տալիս վարույթ իրականացնելու և որևէ կերպ չեն ցանկանում խոչընդոտել փաստական հանգամանքների առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին: