Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Նարեկ Ղահրամանյան Zarkerak - Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Նարեկ Ղահրամանյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Նարեկ Ղահրամանյան
Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Նարեկ Ղահրամանյան

Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Նարեկ Ղահրամանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կրակոցներ հնչում են, բայց թիրախային չեն, և ինտենսիվ բնույթ չեն կրում:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կոնկրետ կրակոցների գործով հայտարարություն տարածել է։

«Ես քաջատեղյակ եմ, որ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում երկու կողմից։ Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք: Այս վերջին կրակոցները չեն կրում թիրախավորված և ինտենսիվ բնույթ, վիրավորներ չկան: Վտանգ չկա հենց այդ առումով»,- ասաց նա։

Վերջինս նկատեց, որ ադրբեջանական կողմից կրակոցների մասին տարածվող ապատեղեկատվությունները արվում են անահանգստություն առաջացնելու համար․ «Խաղաղության օրակարգը նսեմացնելու համար է արվում, քանի որ չեն ուզում կնքել խաղաղության պայմանագիր»։

26 Մարտ, 2025 14:32
Վեր