Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ Zarkerak - Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ
Zarkerak Zarkerak - Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ
Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ

Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը: Այս մասին հաղորդում է Ազատությունը:

Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:

Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:

էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:

«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:

26 Մարտ, 2025 15:07
Վեր