ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. Խաչատրյան Zarkerak - ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. Խաչատրյան
Zarkerak Zarkerak - ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. Խաչատրյան
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. Խաչատրյան

ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 900 ընտանիք ապրիլի 7-ի դրությամբ ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ 900 ընտանիքից 100-ն է իրացրել սերտիֆիկատը, մնացածները որոշումների մեջ են։

Խաչատրյանը մանրամասնել է, որ 900 ընտանիքը նշանակում է՝ ընդհանուր առմամբ 3800 անձ ստացել է սերտիֆիկատ։

Անդրադառնալով դիտարկմանը, թե արցախցիները բնակարապահովման ծրագրին չեն դիմում, քանի որ առաջարկվող գումարը քիչ է, փոխվարչապետը նշել է, որ բնակարանային աջակցության ծրագրով առաջարկվող միջոցները բավարար են։

Նա հիշեցրել է, որ ծրագրի փոփոխություններով ընդլայնվել է բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան ձեռք բերելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացվելու է 4 մլն դրամ։ Ըստ փոխվարչապետի, 3 հոգանոց ընտանիքը հանգիստ կարող է Վանաձորում կամ Արմավիրում 12 մլն դրամով բնակարան ձեռք բերել։

«Մենք բնակարակային ապահովության ծրագրի շահառուներին որոշելու որոշակի հերթականություն ենք սահմանել։ 5 հոգանոց ընտանիքի համար բավարար է»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ բնակարանային վարձի աջակցության ծրագիրը խանգարում էր երկարաժամկետ աջակցության ծրագիրն իրականացնելու հարցում։

«2024 թվականին կայացրինք որոշում, որով ասել էինք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Այն չի գործի աշխատանքային տարիքի մարդկանց համար, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող և կերակրողին կորցրած ընտանիքների համար»,- ասել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ խոցելի ընտանիքները մինչև տարեվերջ կմնան ծրագրի շահառու։ 

«Որպեսզի մարդիկ վերագնահատեն աջակցության ժամանակավորությունը և մտածեն բնակարային աջակցության ծրագրից օգտվելու մասին»,- հավելել է նա։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը խոցելի 3000 ընտանիքների համար մշակել է աջակցության ծրագիր, որով 4 հոգանոց ընտանիքը ամսական կստանա 70 հազար դրամ։

Հայտնելով թվային տվյալներ, Խաչատրյանը նշել է, որ 22 հազար արցախցի աշխատանք ունի, 4500 բռնի տեղահանված մարդ ինքնազբաղված է, իսկ ֆինանսական աջակցությունն անժամկետ չի կարող լինել և ձևաչափերը, բնականաբար, պիտի փոխվեն։

2023 թվականի հոկտեմբերից ԼՂ-իղ տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 մլրդ դրամ, որի մոտ 90 տոկոսը ծախսվել է կառավարության բյուջետային միջոցների հաշվին։

08 Ապրիլ, 2025 11:47
Վեր