Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանեն կնվազի վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք»,- «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին: Պատգամավորն ընդգծեց, որ այս վերլուծությունը պետք է արվի ոստիկանության հետ համատեղ:
«Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը և՛ բենզալցակայաններում, և՛ գազալցականներում. միանգամից մայրուղու վրայից գնում է աջ: Արտասահմանում այդպես չէ, մի քանի հարյուր մետրի վրա նախ զգուշացնում է, նոր ճանապարհներ գծում եք, բայց չենք գծում, որ նա ով պետք է գնա այս կամ այն բենզալցակայան, խանութ, ե՞րբ նա պետք է գնա աջ. միանգամից հենց ճանապարհի վրա է, պետք է մի քանի հարյուր մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղուց շեղվի, այդ շեղումները ես չեմ տեսնում»,- նկատեց Սուքիասյանը, նաև կարծիք հայտնեց, որ ճանապարհների վերանորոգման հատվածների նշանները ևս բավարար չեն.«Պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես, պետք է հասկանանք, այնտեղ որտեղ զգուշացված չէ ինչքան վթար ենք ունեցել, զոհեր և վիրավորներ»:
ՏԿԵ փոխնախարարի խոսքով, ՀՀ-ն դեռ վթարավտանգ հատվածների վերացման շատ մեծ փորձ չունի.«Պատկերացնում ենք, որ էական ազդեցություն արդեն կա, նման հատվածների մոնիթորինգից տեսնում ենք, որ շատ դրական միտում է ունենում պատահարների կրճատման համար, միջազգային փորձագիտական կարծիք ունենք, որ մինչև տոկոս կարող է ազդել պատահարների վրա»,- նշեց նա ու նկատեց, որ բարձրացված մյուս հարցերով խնդիրն առկա է, փորձում են մեծացնել հսկողությունը՝ նշաններ, կահավորում:
«Արտասահմանում բոլոր վթարավտանգ հատվածներում շատ-շատ զգուշացնող նշաններ կան, չգիտեմ ուղղակի մարդն ինչ վիճակում պետք է լինի, որ չզգա այդ նշանները: Եթե մարդն ուզենա էլ սխալվի, այդ վթարների արդյունքում շատ չի վնասվի, արդեն գալիս է այդ վթարավտանգ հատվածն այնքան լույս է տեսնում, ուղեցույց է տեսնում, որի չի կարող այդ կողմ գնալ»,- արձագանքեց Սուքիասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.