Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում. այստեղ ճգնաժամ կա. Փաշինյան Zarkerak - Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում. այստեղ ճգնաժամ կա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում. այստեղ ճգնաժամ կա. Փաշինյան
Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում. այստեղ ճգնաժամ կա. Փաշինյան

Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում. այստեղ ճգնաժամ կա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը անհաջողության են մատնվում,  պետք է  հասկանանք՝ ինչ անենք, այդտեղ լուծումներ չունենք և սովորական լուծումների տրամաբանությամբ չենք առաջնորդվելու»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական աջակցությամբ  խելացի անասնագոմեր կառուցելու ծրագրին: 

«Այս փակուղին զգացվում է շատ տեղերում, այն հատվածում, որտեղ մարդիկ վարկերի տակ են, գյուղատնտեսությունը օգուտ չի բերում տասնյակ որոշումներ ենք կայացրել , բայց դրանք չեն աշխատում , գուցե այն պատճառով, որ դրա տակ տնտեսական հիմնավորում չկա այսինքն՝ տնտեսական մոտիվացիա չկա»,- նշեց նա ու հավելեց.«Պետք է  հասկանանք՝ այստեղ խնդիր, ճգնաժամ ունենք, գուցե պետք է գնալ շատ բարդ և ռադիկալ լուծումների: Պետք է արձանագրենք,  անջրդի  հողեր ունեցող մարդիկ ուղղակի պետք է գյուղատնտեսությամբ չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այս բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել:  Բայց հարց, այդ մարդիկ ինչո՞վ զբաղվեն:  Պետք է որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում՝ վերապատրաստումների կամ այլ գործունեության խթանման, որպեսզի հնարավորություն ունենան այդ հողերը կոնսոլիդացնել և դրա նկատմամբ տնտեսական հետաքրքություն առաջացնել»:  

Վարչապետը նշեց, որ գուցե գա մի օր, որ «խնդրեն, աղաչեն» գնալ գյուղատնտեսական կոոպերատիվների ճանապարհով, որը նաև «սև ցուցակից» դուրս գալու հնարավորություն կտա:  

10 Ապրիլ, 2025 11:37
Վեր