Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել Zarkerak - Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Zarkerak Zarkerak - Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 13-ի առավոտյան Տաջիկստանում, ինչպես հայտնել ենք, երկրաշարժ է տեղի ունեցել: Այն մասնակի վնաս է հասցրել 17 տան, վնասներ կան նաև դպրոցի շենքում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռաշտի շրջանում՝ երկրի մայրաքաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Տարերային աղետի ուժգնությունը, ըստ սեյսմոլոգների, կազմել է 5,9 բալ։

Գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով փլված տան պատերից մեկի տակ երեք տարեկան երեխա է մնացել ու զոհվել:

Հետցնցումները զգացել են նաև Տաջիկստանի հարևան Ուզբեկստանի և Ղազախստանի բնակիչները, սակայն այնտեղից վնասների մասին տեղեկություններ չկան։ 

Առաջին երկրաշարժից երեք ժամ անց Տաջիկստանը կրկին սկսել է ցնցվել, սակայն այս անգամ ցնցումների ուժգնությունն այդքան ուժեղ չի եղել և գնահատվել է 4,2 բալ։

13 Ապրիլ, 2025 17:16
Վեր