Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրիլիոն դրամով: Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար»,- ԱԺ-ում 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքի մասին զեկույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել. «Բոլոր միջինացված թվերը հանած միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար: Այս թվի մեջ ներառված չի պետական պարտքը»:
Մանրամասները՝ տեսանյութում.