Կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Zarkerak - Կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բա 4,2 միլիարդ դրամը օդի՞ց է ընկել սիրելի ժողովուրդ», - ԱԺ նիստում ներակայացնելով 2018թ-ից պետական բյուջեում  հավելյալ մուտքերը և քննադատությունները, թե իշխանությունը թալանածը հետ չի բերում նման նկատառում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը: 

«Թալանվածը հետ բերելու համար նախ պետք է հասկանալ տեղը և հետ բերելու մեխանիզմները, որը առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, մենաշնորհները, հարկերից խուսափելը,  և դրանց դեմ պայքարում է ձևավորվել լրացուցիչ՝ հեղափոխության բերած 4,2 միլիարդ  բյուջետային եկամուտը: Պետք է խոստովանեմ, որ թալանվածը հետ բերելու,  հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահահաճախ հնչող քննադատությունն է: Կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ թեև տվել է խոստում, բայց և նշել, որ ՀՀ-ում չեն լինելու վենդետաներ: 

Ըստ նրա օրինականության և թալանածը հետ բերելու օրակարգերն իրար չեն հակասում, քանի որ ՀՀ-ն չպետք է դարձնել «բեսպրեդելի» սև խորշ աշխարհի քարտեզի վրա.«Թալանվածը պահեստավորված չէ մի կոնրետ հասցում, որ գնաս բացես բեռնատարները և վերադարձնես: 2019թ-ից սկսել ենք թալանի գորդյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել»,- նշեց վարչապետն ու ընդգծեց, որ դա արվել է մարտահրավերներով լինի ժամանակներում և  զուգահեռ տնտեսությունն աննախադեպ աճել է՝ իրական աճը 2018-2014թթ-ին  կազմել է 43,5 տոկոսով: 

Նա կարևորեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունումը.«Ավելի քան 1,7 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույք այս պահին գտնվում է  կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել»:  

«Ինչու՞ ենք այսքան զգույշ, կորցրե՞լ ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե  վախենում ենք նրանցից, ո՛չ ամենևին»,- ասաց վարչապետն ու ընդգծեց, որ ամենաթողությունը, վենդետան անդառնալի վնաս կհասցնի ՀՀ-ին և այդ ճանապարհով գնալը կշանակի գնալ ընդդեմ պետական շահի: 

 

15 Ապրիլ, 2025 11:10
Վեր