Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է. ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչը ձայն է վերցնում, ասում է՝ ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք, բա մեր գրպաննե՞րը լցնիենք,որ լավ լիներ, խելագարվելու բան է»,- ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, բյուջե ենք լցնում, լցնելու ենք, որովհետև քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվն իր բարեկեցությունն է, բարեկեցությունն այն չի, թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտում: Մենք տասնյակ թաղամասեր կան, որ ասում եմ՝ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր, դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ է, ցեխի, աղբի մեջ է»,- ասաց նա:
«Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, եթե այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովետևև այդ սնդուկից գալու են տանեն, սկի վարդ խաբար էլ չի լինելու, որովհետև լույս էլ չի լինելու՝ պատուհանից տեսնես երկու հոգով են,թե երեք, հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ կանչես»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այնպես չէ, որ ոստիկանները կատարյալ են աշխատում, բայց տարիներ շարունակ լցվել են գրապններ, ոստիկաններին էլ ասվել է՝ գնալ կանաչի ծախողների գործունեությամբ զբաղվել: