Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երբ մենք առաջին անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք: Երկրորդ, երրորդ անգամ անվտանգություն ասելիս էլի հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն չունենք: Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե անվտանգություն ասվածը ինչ ձև ենք պատկերացնում, համոզվա՞ծ ենք, որ ասելով անվտանգություն հասկանում ենք՝ դա ինչ է: Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, ոչը ներառում է բանակը, բայց որը միայն բանակը չէ»,-ԱԺ նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակը մեր միակ և ամենևին առաջնային գործիքը չէ անվտանգությունն ապահովելու համար, առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից գնում ենք»,- ասաց նա:
Ըստ նրա, փորձեր են արվում բանակի զարգացումը, սպառազինության ձեռքբերումը ներկայացնել որպես հարձակման փորձ.«ՀՀ բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու, նույնիսկ մինչև ՀՀ օկուպացված ավելի քան 200 քառ. կմ տարածքի մասով բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստեղծում է մեխանիզմներ, որ այդ հարցերը լուծվեն»,- ասաց Փաշինյանը: