Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ՝ հրապարակներից, տարբեր տեղերից. Փաշինյան Zarkerak - Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ՝ հրապարակներից, տարբեր տեղերից. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ՝ հրապարակներից, տարբեր տեղերից. Փաշինյան
Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ՝ հրապարակներից, տարբեր տեղերից. Փաշինյան

Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ՝ հրապարակներից, տարբեր տեղերից. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2012-2017թթ-ի հետ համեմատ 2018-ից մինչև 2023-ի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը  ԼՂ-ին 367 միլիարդ դրամով կամ 130 տոկոսով ավելի գումար է հատկացրել, 2018-ից մինչև հիմա մենք ԼՂ -ին տարբեր հոդվածներով,  այդ թվում բռնի տեղահանվածներին 1.3 միլիարդ դոլար ենք հատկացրել»,- ԱԺ նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Նա նշեց, որ տպավորություն կա, թե փորձ է արվում աջակցության շուրջ կասկածներ հարուցել.«Բա էսքան գումար ինչի ենք տվել»,- նկատեց վարչապետը:  

Խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության որոշ ծրագրերի կասեցումից նա նշեց.«Մենք պետք է օգնենք, որ մարդիկ աշխատեն ապրեն: Ուրիշ արձագանքներ կան՝ 90-ականներից Բաքվից, Սումգայիթից բռնագաղթած մարդիկ կան, որ ասում են՝  մեզ ոչ մի բան չէ՞ր հասնում, չեմ ուզում ասել, էլ ովքեր են այսպիսի բաներ ասում, ասենք՝ սու՞տ եք ասում, չենք կարող, պետք է բանաձևերը փոխվեն,էլ չեմ ասում ՀՀ քաղաքացիներն ինչ են ասում»: 

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք չեն թողնում շահագրգռություն՝ մտածել աշխատանքի շուկայում ընդգրկվելու մասին:  Մինչև 18 տարեկանների և 63-ից բարձրերի համար աջակցության ծրագիրը շարունակվում է:  Էս հարցի սրման հետ անընդհատ տհաճ խոսակցություններ են բացվելու»,- նկատեց Փաշինյանը և ասաց.«Մի՛ փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ հրապարակներից, տարբեր տեղերից»:  

15 Ապրիլ, 2025 13:10
Վեր