Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Zarkerak - Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները
Zarkerak Zarkerak - Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Իրանական կողմի տվյալով՝ քննարկվել են շաբաթ Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները:

Ավելի վաղ դրանք քննարկել էին նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը նշել է, որ կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը: 

Ըստ թուրքական կողմի՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին և Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին: Անդրադարձ է եղել Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

15 Ապրիլ, 2025 13:14
Վեր