Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջին հերթին ինքներս մեզ նայելու համար է»,- ԱԺ նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է հասունանանք, հասկանանք, որ միամիտ մանուկ չենք, որին պետք է բռնած տանեն: Մեր միջազգային գործընկերներին էլ եմ ասել, հաջորդ անգամ, որ տեսնեմ, ավելի կոպիտ եմ ասելու, որ մի քանի հարյուր ձայն ստանալու համար ուղղակի մանիպուլացնում եք և արհամարհական վերաբերմունք եք ցուցաբերում մեր պետական շահերի նկատմամբ: Երկրներ կան, որտեղ ընտրություններ կան և կտեսնեք մարդիկ որ «կուրծքը պատռում են» և պատրաստ են ինքնաոչնչանալ հանուն հայ ժողովրդի, բայց իրականությունն այն, որ մի քանի ձայնի խնդիր ունեն»,- ասաց Փաշինյանը:
Նաև նշեց, որ հանդիպումների ընթացքում հասկացել է՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեծ ըմբռնում է ստանում հանրության շրջանում: