Կլինեն ընտրություններ, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին Zarkerak - Կլինեն ընտրություններ, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Zarkerak Zarkerak - Կլինեն ընտրություններ, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Կլինեն ընտրություններ, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին

Կլինեն ընտրություններ, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ընդդիմությունը և առաջին հերթին նախկին նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն ամեն ինչ արել է և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության և ժողովրդավարության»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարություններին՝ Ռուբինյանը նշեց. «Ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին: Սերժ Սարգսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, տալիս է հրաժարական, հետո Հանրապետական խմբակցության անդամները, Դաշնակցության խմբակցության անդամները թվարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, եթե իշխանազավթում եղել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը: Եթե դրսից այլ ուժեր են արել, ուրեմն Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը: Իրականությունը հետևյալն է՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ իրենց կողքը ֆռֆռացող տարատեսակ դեմքերն այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը: Իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել՝ ամեն անգամ ընտրություն կեղծելով»:

Խոսելով 2026 թվականի ընտրությունների մասին՝ Ռուբինյանն ընդգծեց. «2026 թվականին կլինեն հերթական ԱԺ ընտրությունները, ինքն ու իր խմբակն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով՝ ավանակը»:

15 Ապրիլ, 2025 13:50
Վեր