Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է, կապիտուլյանտն էլ է ինքը, որովհետև այն ամենն, ինչ ինքն արել է Հայաստանի բանակի հետ, այն, ինչ իրենք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ այնպես չի որ մի գիշերվա մեջ այն ամենն, ինչ 2020 թվականին տեղի ունեցավ, տեղի ունեցավ»,- լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ 2018 թվականից այս կողմ միակ կառույցը, որի մեջ ո՛չ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ո՛չ որևիցե կտրուկ բաներ են եղել՝ ՊՆ-ն է. «Ամպագոռգոռ վիրավորանքներ հնչեցնելուց, թող մի հատ իրեն հայելու մեջ նայի, իր անցած ճանպարհը նայի ու ամաչի, որ ՀՀ-ի մասին խոսելով, ՀՀ-ի շահի մասին խոսելով՝ իր մերձավոր շրջապատի, փեսաների, մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինում, բայց իրենք 2007 թվականի ջիփերով և դղյակներով էին ապրում, թող դրա մասին խոսեն: Թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»: