Չեմ կարծում, որ «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն. Սիմոնյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին Zarkerak - Չեմ կարծում, որ «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն. Սիմոնյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին
Zarkerak Zarkerak - Չեմ կարծում, որ «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն. Սիմոնյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին
Չեմ կարծում, որ «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն. Սիմոնյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին

Չեմ կարծում, որ «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն. Սիմոնյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տրամաբանակն այն է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել նաև քաղաքապետ ընտրի, մնացած տարբերակները չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու, և դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների վրա»,- ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրառնալով ապրիլի 16-ին Գյումրիում սպասվող ավագանու առաջին նիստին, որի ընթացքում ակնկալվում է ընտրել քաղաքապետ: 

«Չեմ կարծում որ  «մեկ գիշերվա» կոալիցիան կարողանա ապահովել բնականոն գործունեություն, 4-հոգանոց  կոալիցիայի հետագա աշխատանքին չեմ հավատում, դա նաև Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից է հնչում», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանին ընտրելու  ընդդիմադիրների նախնական որոշմանը. «Իմ կարծիքը չեմ փոխում, կարծում եմ Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտն էր»:  

Հարցին, ու՞մ է  մեղադրում, որ Ղուկասյանն այնտեղ չէ, նշեց. «Բոլորիս, երևի ամեն ինչ  չէ, որ ճիշտ է արվել, կարծում եմ՝ հարուցված գործերը ինչ-որ պահի իրենց հանգրվանին կհասնեն»:  

 «Գյումրիում մենք պարտություն չեն կրել: Գյուրիի կամ Փարաքարի ընտրություները դրանք քաղաքական ընտրությունների մասին չեն, եթե վերադառնանք քարոզարշավին, որ տեղի է  ունեցել Գյումրիում, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցություներ էին»,- ասաց Սիմոնյանը:  

Խոսելով ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի և Սերծ Սարգսյանի այս ընտրություններին ոչ ուղիղ մասնակցության մասին, Սիմոնյանն ասաց.«Էկան, ոչ իրենց  դեմքով մասնակցեցին, մի-մի կտոր ձեն տարան: Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վերադառնան և նման ընտրություն լինի ես կընդունեմ այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում»: 

15 Ապրիլ, 2025 14:23
Վեր