Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. Ժաննա Անդրեասյան Zarkerak - Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. Ժաննա Անդրեասյան
Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերին պատրաստվում ենք Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել. Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Արվեստի համաշխարհային օրն է, և այսօր ունենք նաև հնարավորություն՝ վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո ներկա լինելու Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին ծրագրին անդրադառնալիս:

Այս համատեքստում նախարարը հիշեցրեց, որ Պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ բացվել էր «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:

«Օրերս ամփոփեցինք շուրջ 6-ամսյա ցուցադրությունը, որը դարձավ Հայաստանի պատմության ամենամեծ թվով այցելուներ ունեցող ցուցադրությունը: Ավելի քան 55 հազար այցելու ենք ունեցել:

Սա նաև նոր հարթակ ու հնարավորություն է բացել մեր թանգարանների համար: Սեպտեմբերին պատրաստվում ենք նույն Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել, արդեն իսկ Բեռլինի թանգարանի հետ է պլանավորված համագործակցություն, պատկերասրահը ցուցադրություն կկազմակերպի նաև Ֆրանսիայում:

Սա ցույց է տալիս, թե ինչպես են փոփոխություններն սկիզբ առնում ու ծավալվում առանձին նախագծերից՝ որակական փոփոխություն բերելով նաև ոլորտներում»,- ասաց նա:

15 Ապրիլ, 2025 15:35
Վեր