ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը Zarkerak - ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Zarkerak Zarkerak - ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ:

Զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։

ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:

15 Ապրիլ, 2025 15:57
Վեր