Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է Zarkerak - Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում:

Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների:

Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներ վերհանելու և ընդլայնելու տեսանկյունից:

Նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության իր գործընկերոջ` առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ:

Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, քննարկել են ոլորտային մի շարք հարցեր:

Առաջիկայում նախատեսվում է նախարարի ելույթը պանելային քննարկմանը:

15 Ապրիլ, 2025 17:00
Վեր