ՏԿԵ փոխնախարարը և Կլաուս Կապերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը Zarkerak - ՏԿԵ փոխնախարարը և Կլաուս Կապերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը
Zarkerak Zarkerak - ՏԿԵ փոխնախարարը և Կլաուս Կապերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը
ՏԿԵ փոխնախարարը և Կլաուս Կապերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը

ՏԿԵ փոխնախարարը և Կլաուս Կապերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», LEADER ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների դիմացկունության բարձրացմանը։

 

Կլաուս Կապերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ավստրիայի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև իր պաշտոնավարման ավարտից հետո։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող ծրագրերի արդյունքները և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարությանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը։

15 Ապրիլ, 2025 19:14
Վեր