Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն էականորեն աճել է. Սարգսյան Zarkerak - Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն էականորեն աճել է. Սարգսյան
Zarkerak Zarkerak - Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն էականորեն աճել է. Սարգսյան
Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն էականորեն աճել է. Սարգսյան

Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն էականորեն աճել է. Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը էականորեն աճել է։

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Սա բավականին դրական ցուցանիշ է»,-նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացի ակտիվացումը նաև տեխնոլոգիական վերափոխումների անհրաժեշտություն է առաջացրել։

«Սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել հասկանալ, թե ինչպես կարելի է ամբողջությամբ թվայնացնել այս գործընթացը։ 2024-2025 թվականների կտրվածքով արդեն ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա դիմումների ընդունումն ամբողջովին իրականացնել թվային հարթակում, ապահովել անհրաժեշտ ստուգումները և գործը կազմակերպել առավել արդյունավետ ձևով»,-ասաց Սարգսյանը։ 

 

16 Ապրիլ, 2025 11:03
Վեր