Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թմրաշրջանառության դեպքերն իրացման տեսանկյունից նվազել են, բայց մնացյալ հանցակազմերի տեսանկյունից ունեցել ենք աճ: 2024-ին առգրավվել է 426 կգ, ինչը 2023-ի համեմատ 202 կգ-ով ավել է»,- ԱԺ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Անցած տարվա համեմատ միայն 2025-ի առաջին երեք ամիսներին արդեն բավական մեծ կգ-ներով ունենք սինթետիկ թմրամիջոցների առգրավում» ,- ասաց նա:
Անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք կարիք չկա բարձր դասարաններում թմրամոլության թեստի մեխանիզմ կիրառել, ՆԳ նախարարը նշեց.«Բոլորին համատարած թեստավորելու տրամաբանությունն առնվազն ինձ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ ՀՀ-ում բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության պրոցեսում, ավելի նպատակարհարմար է գնալ կամավոր թեստավորման ճանապարհով:
Վիճակագրությունը փաստում է, որ ունենք առնվազն 10 անչափահաս, որ ներգրավված են այդ առնչությամբ քրեական գործերում և գրանցված են Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում»: