2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են. Արփինե Սարգսյան Zarkerak - 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են. Արփինե Սարգսյան
Zarkerak Zarkerak - 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են. Արփինե Սարգսյան
2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են. Արփինե Սարգսյան

2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են. Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իր ելույթը սկսեց շեշտադրմամբ, որ Կառավարության ջանքերը և ներկայացված հսկայածավալ աշխատանքները միտված են նրան, որ ՀՀ-ն քաղաքացու համար լինի առավել ապահով, առավել հարմարավետ, արժանապատիվ՝ թե՛ ապրելու, թե՛ ճամփորդելու, թե՛ ստեղծագործելու ու աշխատելու համար:

«Մեր ջանքերը միտված են հենց այսպիսի պետություն ձևավորելուն ու զարգացնելուն: Սա է մեր միասնական նպատակադրումը և աշխատանքների վեկտորը, որն այս պահին ունենք»,- ասաց Սարգսյանը:

Ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը ՆԳ նախարարության մանդատին առնչվող փոփոխությունների մասով՝ նախարարը նշեց՝ տարվա կտրվածքով շարունակել և ավարտին են հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ գործադիր իշխանության նոր մասի՝ ՆԳՆ-ի ձևավորման աշխատանքները:

Նրա խոսքով՝ այս կարևորագույն ինստիտուտը ձևավորվել է քաղաքացիական վերահսկողության, նաև քաղաքական պատասխանատվության ներքո, և պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սա համարում են այս ոլորտում ՀՀ Կառավարության ամենամեծ նվաճումը:

Նախարարը կարևորեց այն, որ թե՛ նախարարության ստեղծման նախադրյալները, թե՛ ձևավորման ամբողջ ընթացքը կազմակերպվել է այնպես, որ այս կառույցը լինի հայաստանյան անվտանգային լանդշաֆտում ոչ թե պարզապես նոր խաղացող, այլ իրապես կոնցեպտուալ առումով նոր կառույց, որն ունի անհրաժեշտ և բավարար լիազորությունները և մանդատը՝ ապահովելու է՛լ ավելի բարձր որակի հանրային ծառայությունների մատուցում հանրությանը:

Անդրադառնալով հանրային անվտանգությանը՝ Սարգսյանը նախ շնորհավորեց Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա ծառայության համար:

Նախարարը տեղեկացրեց՝ այսօր վարչապետի գլխավորությամբ բացվել է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը թույլ կտա աշխատանքն իրականացնել նոր պայմաններում և նոր որակով:

Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Սարգսյանը փաստեց՝ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են: 

«Ի լրումն Պարեկային ծառայության՝ գործարկվել է նաև Քրեական ոստիկանությունը և Համայնքային ոստիկանությունը, ընդ որում՝ ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ»,- նշեց նա:

16 Ապրիլ, 2025 11:20
Վեր