Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետք է մեր երկրի տարածքում ներկայություն ունենա և այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքն արձանագրված է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կասկածի ենթակա չէ և չի կարող լինել»: