Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ Zarkerak - Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ
Zarkerak Zarkerak - Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ։

21 Ապրիլ, 2025 21:57
Վեր