Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի. վարչապետ Zarkerak - Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի. վարչապետ
Zarkerak Zarkerak - Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի. վարչապետ
Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի. վարչապետ

Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գենդերային չի նշանակում միայն կանանց, այլ՝ սեռով պայմանավորված, տղաների նկատմաբ էլ մենք ունենք բռնություն, այն որ տղաներին հայհոյանք են սովորեցնում, բռնություն է»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր հագնես, «ծիծակ» կոշիկ  հագնես,  դա բարեբախտաբար փոխվում է, բայց միայն կրթության շնորհիվ: Ոնց մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծարտիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել, ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել,  նույն կերպ կան կարծրատիպեր, որ տղաներին քառակուսիից դուրս մտածել չի կարելի, որովհետև ճիշտը մի հատ է , պետք է այդ ճշտի մեջ մնալ: Մենք չենք գիտակցում այս պրոբլեմը, այն ոչ մեկը չի բերելու մեր օրակարգ, որովհետև դա մեր պրոբլեմն է»,- ասաց վարչապետը: 

«Նույն բանակի մասին, որ խոսում ենք ասում ենք ուր է նայում Ռազմական ոստիկանությունը,  պետք է  հետ գնանք, հասկանանք, որ այդ պատմությունը սկսել է շատ ավելի վաղ: Բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքից՝ ՀՀ-ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է, խնդիրն ավելի ու տղամարդու մասին չէ, խնդիրը միջավայրի մասին է:  Աղբի մեջ ապրելն ամոթ չի, բայց տղամարդու կողմից աղբը հավաքելը կարող է և ամոթ լինի, մահացու մեղք լինի»,- նշեց նա, 

 «Հետո ասում են բանակում ոնց եղավ, տենց եղաց ՝ 15- րդ բառը հայհոյանք, 30-րդ՝ ինչ-որ բա խլելը»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ գենդերային խտրականության մասով բանակում փորձում են ներդնել կամավոր ժամեկտային պայմանագրային  ծառայություն կանանց համար: 

 

 

23 Ապրիլ, 2025 12:31
Վեր