Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները Zarkerak - Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները
Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

23 Ապրիլ, 2025 16:42
Վեր