Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2024 թվականի ընթացքում ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2 տոկոսով: 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք: Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6 տոկոսը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53.7 տոկոսը զինվորական, 616-ը կամ 46.3 տոկոսն այլ հանցագործություններ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Խոսելով զինծառայողների մահվան դեպքերի մասին՝ Վարդապետյանն ասաց. «2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023 թվականին թիվը կրկնապատիկ էր՝ 54-ը»: