Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«2 տարբեր վարույթներ կան»,- հստակեցրեց Վարդապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե հիմա շատերը փորձում են Վարդան Ղուկասյանի շուրջ պտտվող իրավական գործընթացները կապել նրա՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու հանգամանքի հետ։