Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած Zarkerak - Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես  հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Բետոնե էլեկտրասյան կոտրվելու հետևանքով սյան վրա տեղադրված արագիլի բույնն ամբողջությամբ վնասվել է: 

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի Մասիս Տ/Տ-ի վթարային ծառայության ներկայացուցիչները, քանի որ վթարի հետևանքով նաև վնասվել է գազատար խողովակը: 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

26 Ապրիլ, 2025 17:37
Վեր