Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը Zarkerak - Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը
Zarkerak Zarkerak - Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը
Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պապին հուղարկավորել են Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ իր ցանկությամբ:

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում: Մասնակցել են տասնյակ երկրների առաջնորդներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և այլք:

Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Արարողությանը մասնակցել է նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:

 

26 Ապրիլ, 2025 18:25
Վեր